Thynex Academy

Դասընթացներ

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք տնային առաջադրանքները ստուգվում են անհատապես։

Այո։ Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից, և ուսանողին տրամադրվում է անհատական feedback՝ առաջընթացը ապահովելու համար։

Դասընթացի ավարտին արդյո՞ք տրվում է հավաստագիր։

Այո։ Thynex Academy-ի բոլոր ուսանողները դասընթացի հաջող ավարտին ստանում են հավաստագիր, որը հաստատում է ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

Արդյո՞ք ուսանողները նախապատրաստվում են հարցազրույցներին։

Այո։ Ուսանողներին տրամադրվում են ցուցումներ և ուղղորդումներ՝ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու և հաջողությամբ հաղթահարելու համար։

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը:

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել: