Thynex Academy

3DS Max

3DS Max դառնում է քո գործիքը ստեղծելու իրականությանը մոտ 3D աշխարհներ։ Դու կսովորես կառուցել օբյեկտներ և միջավայրեր՝ սկսած պարզ ձևերից մինչև ամբողջական դիզայններ։ Քայլ առ քայլ կծանոթանաս լուսավորության, և նյութերի հիմքերին, սովորելով ինչպես ամեն մանրուք դարձնել կենդանի և իրական։ Դասերի ընթացքում կհասկանաս ինչպես աշխատում է պրոֆեսիոնալ 3D արտադրական գործընթացը՝ ճարտարապետական և դիզայներական նախագծերի համար։ Ամեն ինչ բացատրվում է պարզ օրինակներով, որպեսզի կարողանաս արագ ստեղծել քո առաջին 3D տեսարանը և տեսնել արդյունքը հենց էկրանին։

3DS Max

3DS Max դասընթաց 3D Դիզայն և Մոդելավորում մասնագիտացումներով

Լուսավորություն
Visualization նախագիծ
DWG ֆայլերի ներմուծում
AutoCAD 2D գծագրություն
Corona Renderer հիմունքներ
Editable Poly / Spline մոդելավորում
3DS Max միջավայրի ծանոթացում
Հատակագծերի կառուցում և չափագրություն

Դասընթացի ծրագիր

Հատակագծերի կառուցում

Շերտեր (Layers) և plotting

Գծագրման հիմնական գործիքներ

Չափագրություն և մասշտաբներ

Ծրագրի միջավայր և կարգավորումներ

2D ճարտարապետական գծագրի պատրաստում

Ինտերիերի հավաքում

Պատեր, բացվածքներ, կահույք

3DS Max միջավայրի ծանոթացում

DWG ներմուծում | Չափերի պահպանում

Editable Poly և Spline մոդելավորում

Նյութեր (Materials) և Corona Renderer հիմունքներ

Կամերա և կոմպոզիցիա

Նյութերի խորացված աշխատանք

Post-production Corona VFB / Photoshop

Իրատեսական լույսեր (day/night setup)

Corona Renderer առաջադեմ կարգավորումներ

Վերջնական պրոֆեսիոնալ visualization

Դասընթացի պայմաններ

Տևողությունը 3 ամիս
35000 դրամ / ամիս
Շաբաթական 3 օր՝ օրական 2 ժամ

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք տնային առաջադրանքները ստուգվում են անհատապես։

Այո։ Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից, և ուսանողին տրամադրվում է անհատական feedback՝ առաջընթացը ապահովելու համար։

Դասընթացի ավարտին արդյո՞ք տրվում է հավաստագիր։

Այո։ Thynex Academy-ի բոլոր ուսանողները դասընթացի հաջող ավարտին ստանում են հավաստագիր, որը հաստատում է ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

Արդյո՞ք ուսանողները նախապատրաստվում են հարցազրույցներին։

Այո։ Ուսանողներին տրամադրվում են ցուցումներ և ուղղորդումներ՝ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու և հաջողությամբ հաղթահարելու համար։

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը:

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 35,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել: